ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Կայքից օգտվելիս Դուք համաձայնվում եք գաղտնիության քաղաքականությանը և հեղինակային իրավունքին վերաբերող ներքոշարադրյալ կետերին:
ԻՆՉՊԵ՞Ս ԳՆՈՒՄ ԿԱՏԱՐԵԼ
Կայքից գնում կատարելիս անհրաժեշտ է «Խանութ» բաժնից ընտրել լուսանկարը, սեղմել «Գնել հիմա» կոճակը, այնուհետև անհրաժեշտ հասցեով առաքման համար նշել տվյալները (երկիր, բնակավայր, հասցե, փոստային դասիչ, անուն, ազգանուն, հեռախոսահամար, էլ. փոստի հասցե): Մենք համագործակցում ենք «Էվոկաբանկի» հետ. Դուք գնումը կատարում եք վերոնշյալ բանկի կայքէջում՝ առցանց վճարման համար մուտքագրելով բանկային քարտի տվյալները: Եթե պատվերի ձևակերպումից հետո ցանկանում եք փոխել տվյալները (ցանկանում եք փոխել լուսանկարը կամ պատահաբար սխալ տվյալներ եք լրացրել), դա կարող եք անել պատվերի ձևակերպումից հետո 2 օրվա ընթացքում: Այդ նպատակով խնդրում ենք կապվել մեզ հետ՝ պատվերի մանրամասները հստակեցնելու համար: «Evocabank»-ն արագ, պարզ և նորարար ծառայություններ մատուցող բանկ է, որն առանձնանում է տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաների ակտիվ կիրառմամբ: «ԷՎՈԿԱԲԱՆԿ» ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից: Ավելին՝ այստեղ https://www.evoca.am/hy/
ՎԵՐԱԴԱՐՁԻ ՊԱՅՄԱՆՆԵՐ
Եթե լուսանկարը ստացել եք վնասված վիճակում, խնդրում ենք լուսանկարել այն և լուսանկարն ուղարկել [email protected] էլ. հասցեին: Այնուհետև մենք Ձեզ հետ կապ կհաստատենք և կքննարկենք վերադարձի մանրամասները, որից հետո ստացված լուսանկարը (առանց կոտրված ապակու) կարող եք հետ ուղարկել մեր փոստային հասցեին: Մենք պարտավորվում ենք վերադարձնել Ձեզ պատվերի ամբողջ գումարը (լուսանկարի և առաքման գինը): Գնված լուսանկարը կարող եք փոխարինել կամ վերադարձնել 14 օրվա ընթացքում, եթե նշված ապրանքը չի օգտագործվել, պահպանված են դրա ապրանքատեսքը, սպառողական հատկանիշները, ապրանքային պիտակները, ինչպես նաև Ձեզ տրված վճարման փաստը հավաստող փաստաթուղթը կամ այլ հաշվարկային փաստաթուղթ, և առկա են ապրանքը մեզնից ձեռք բերելու մասին ապացույցներ: Այդ դեպքում կարող եք կապվել մեզ հետ էլեկտրոնային նամակով: Մենք Ձեզ հետ կապ կհաստատենք՝ քննարկելու վերադարձի մանրամասները, որից հետո լուսանկարը կարող եք հետ ուղարկել մեր փոստային հասցեին: Պատշաճ որակի ապրանքը վերադարձնելու ժամկետը համարվում է պահպանված, եթե ստանալու օրվանից 14-օրյա ժամկետում այն հանձնել եք փոստային կամ առաքման այլ ծառայության: Դուք կվճարեք առաքման գումարը և բանկային միջնորդավճարները: Լուսանկարը մեր կողմից ստանալուց հետո 2-7 օրվա ընթացքում Ձեզ կվերադարձվի միայն լուսանկարի գումարը (առաքման գումարը վերադարձի ենթակա չէ):
ՏՊԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Կայքում վաճառվող լուսանկարները տպագրվում են որակյալ ներկերով, պրոֆեսիոնալ, ատլասե ֆոտոթղթի վրա, բարձրորակ տպիչով՝ նախատեսված պրոֆեսիոնալ լուսանկարների տպագրության համար: Լուսանկարները, շնորհիվ բարձր որակի, տարիների ընթացքում չեն գունաթափվում և չեն կորցնում իրենց սկզբնական փայլուն տեսքը: Պլաստիկե շրջանակը պատրաստված է պոլիստիրոլից և գեղեցիկ ու ինքնատիպ տեսք է հաղորդում լուսանկարին:
ԱՌԱՔՈՒՄ
Առաքման արժեքը պայմանավորված է պատվերում նշված երկրի գոտիով: Պատվեր կատարելիս և վճարելիս Դուք կայքում առանձին տողերով տեսնում եք լուսանկարի և առաքման գները: Առաքման ծախսերը վճարում է գնորդը կայքից գնելու պահին, իսկ ստացող երկրում մուծում է մաքսային վճարները (դրանց առկայության դեպքում), որոնք կախված են երկրի օրենսդրաիրավական կարգավորումներից, ապրանքի գնից և առաքման արժեքից: Պատվերի հաստատումից հետո 2-5 օրվա ընթացքում լուսանկարը հանձնվում է փոստային բաժանմունք (ՀՀ, ք. Երևան), որտեղից էլ առաքվում է Ձեր նշած հասցե: Պատվեր կատարելիս Ձեզ տրվում է առաքման կոդ, նշվում է կայքը, որի միջոցով կարող եք հետևել, թե ապրանքի առաքումը որ փուլում է: Առաքման տևողությունը կախված է Հայաստանից դեպի տվյալ երկիր հեռավորությունից (լուսանկարը կհասնի 2-8 շաբաթում, եզակի դեպքերում հնարավոր են նաև ուշացումներ և սահմանված ժամկետից շուտ առաքումներ): Լուսանկարն ունի անձնագիր, հետնամասում առկա է հեղինակի ստորագրությունը: Դուք ստանում եք նաև լուսանկարի գնի և առաքման արժեքների հաշիվը: Մեր ծառայությունները բարելավելու համար նկարը ստանալուն պես խնդրում ենք մեզ տեղեկացնել այդ մասին էլեկտրոնային նամակով ([email protected]):
1.Գաղտնիության քաղաքականության առարկան
Գաղտնիության քաղաքականությունը սահմանում է կողմերի («Harutyunyan Gallery»-ի և կայքի այցելուների ու գնորդների) իրավունքներն ու պարտականությունները անձնական տվյալների տրամադրման, մշակման, գաղտնիության ապահովման վերաբերյալ:
2. Անձնական տվյալների մշակման և 3-րդ կողմին փոխանցման պայմանները
- Մենք օգտագործում ենք պատվերի վերաբերյալ լրացրած տվյալները (անուն, ազգանուն, հասցե, փոստային դասիչ, էլ. փոստի հասցե, հեռախոսահամար, վճարման հետ կապված տեղեկություններ, առաքման կարգավորում, հաշիվ-ապրանքագրերի և պատվերների հաստատման նամակներ):
- Մենք հավաքագրում ենք տեղեկություններ նաև այն սարքավորման մասին, որից մուտք է եղել կայք, ինչպես նաև բրաուզերի և IP-հասցեի, ժամանակացույցի, համակարգչային cookie-ների վերաբերյալ տվյալներ:
- Ձեր՝ մեզ տրամադրած անձնական տվյալների գաղտնիությունը երաշխավորված է:
- Արգելվում է տրամադրել ոչ հավաստի տվյալներ:
- Դուք իրավունք ունեք պահանջելու ջնջել Ձեր տրամադրած անձնական տվյալները՝ նամակ գրելով [email protected] էլ. հասցեին: Մենք պարտավորվում ենք անմիջապես բավարարել պահանջը:
- Մեզ տրամադրած անձնական տվյալները փոխանցում ենք երրորդ կողմին միայն հետևյալ դեպքերում՝
➢ Եթե Դուք տվել եք Ձեր համաձայնությունը,
➢ Եթե պատվերի առաքումն ու փոխադրումն առանց համապատասխան անձնական տվյալների՝ երրորդ կողմին տրամադրելու հնարավոր չէ ապահովել,
➢ Երբ անձնական տվյալների փոխանցումը նախատեսված է գործող օրենսդրությամբ և օրենքով սահմանված կարգով կամ կատարվում է՝ ըստ դատարանի որոշման:
- Մենք համագործակցում ենք «Էվոկաբանկի» հետ. Դուք բանկային քարտի տվյալները մուտքագրում եք վերոնշյալ բանկի կայքէջում, և մենք Ձեր բանկային քարտի տվյալները չենք տեսնում:
- Մենք պատասխանատվություն չենք կրում մեզ տրամադրած անձնական տվյալների Ձեր կողմից հրապարկման և 3-րդ կողմին հասանելի դարձնելու համար:
3. Անձնական տվյալների մշակման նպատակը
Ձեր անձնական տվյալները մշակում ենք հետևյալ նպատակներով՝
- Ձեզ՝ որպես մեր կայքի այցելուի նույնականացնելու համար
- Ձեզ հետ հետադարձ կապի ապահովման համար, այդ թվում՝ պատվերի մանրամասները ճշտելու, առաքման մասին տեղեկացնելու, ծանուցումներ ուղարկելու համար
- Մեր նոր ապրանքների մասին Ձեզ իրազեկելու, ինչպես նաև Ձեզ հետաքրքրող տեղեկություններ հաղորդելու համար
- Սպասարկման որակի բարելավման համար
- Թիրախավորված գովազդի համար
- Այնպիսի գործողությունների բացահայտման և կանխման համար, որոնք կարող են խախտել գաղտնիության քաղաքականությունը կամ լինել ապօրինի:
4. Անձնական տվյալների պաշտպանության նպատակով ձեռնարկվող քայլեր
Մենք ձեռնարկում ենք կազմակերպական և տեխնիկական միջոցներ, որոնք անհրաժեշտ և բավարար ենք համարում՝ ապահովելու Ձեր անձնական տվյալների պաշտպանությունը չթույլատրված կամ պատահական հասանելիությունից, ոչնչացումից, փոփոխումից, արգելափակումից, պատճենումից, հրապարակումից, տարածումից, ինչպես նաև դրանցով այլ անձանց անօրինական գործողություններից: Մենք պարբերաբար վերանայում ենք անձնական տվյալների անվտանգությունն ապահովելու գործիքակազմերը և ընտրում ենք նոր համապատասխան տեխնոլոգիաներ և մեթոդներ: Այնուամենայնիվ, այն քիչ հավանական դեպքերում, երբ մենք կարծում ենք, որ մեր ստացած անձնական տվյալների գաղտնիությունը կարող է վտանգվել, մենք ձեզ կարող ենք տեղեկացնել դրա մասին հնարավորինս շուտ:
5. Գաղտնիության քաղաքականության փոփոխություններ և լրացումներ
Մենք մեզ իրավունք ենք վերապահում ժամանակ առ ժամանակ ամբողջությամբ կամ մասամբ փոխել գաղտնիության քաղաքականությունը՝ պայմանավորված նորագույն տեխնոլոգիաների զարգացմամբ, օրենսդրական պահանջներով, ինչպես նաև այլ գործոններով: Գաղտնիության քաղաքականության փոփոխության կամ լրացման դեպքում, Գաղտնիության քաղաքականության նորացված տարբերակը՝ հրապարակման փոփոխված ամսաթվով, կհրապարակվի մեր կայքում: Գաղտնիության քաղաքականության մեջ կատարված փոփոխություններն ուժի մեջ են մտնում կայքում տեղադրման պահից: Գաղտնիության քաղաքականության փոփոխությունների հրապարակումից հետո մեր կայքից և ապրանքներից օգտվելը նշանակում է, որ Դուք ընդունում եք գաղտնիության քաղաքականության պայմանների փոփոխությունները:
6. Հեղինակային իրավունքի պահպանումը
- Սույն կայքում ներկայացված և վաճառվող լուսանկարների հեղինակը Գագիկ Հարությունյանն է: Ինչպես տպագրված, այնպես էլ էլեկտրոնային տարբերակով լուսանկարների նկատմամբ հեղինակային իրավունքը պաշտպանված է:
- Առանց հեղինակի գրավոր թույլտվության՝ արգելվում են լուսանկարների վերարտադրումը, տարածումը, հրապարակային ցուցադրումը, ազատ օգտագործումը, առևտրային նպատակներով կիրառումը:
- Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների խախտման համար նախատեսվում է պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության և միջազգային օրենսդրությանը համապատասխան:
13/07/2021