Ցուցահանդեսներ

Այս բաժնում տեղ են գտել Գագիկ Հարությունյանի՝ հեղինակավոր ցուցահանդեսներում ներկայացված պրոֆեսիոնալ լուսանկարները: Նրա աշխատանքները ցուցադրվել են եվրոպական մի շարք երկրների պատկերասրահներում: Գագիկ Հարությունյանը համագործակցում է «Galerie Sakura» պատկերասրահի հետ, որը լուսանկարչի աշխատանքների ցուցահանդես վաճառքներ է կազմակերպում եվրոպական մի շարք պատկերասրահներում: Գագիկ Հարությունյանի աշխատանքներից մեկը «Vogue Italia»-ի խմբագրության կողմից համեմատվել է մի շարք հռչակավոր ֆիլմերի՝ «Blade Runner»-ի, «Brazil»-ի, «Metropolis»-ի, «The Day After Tomorrow»-ի և «Fuga da New York»-ի հետ:

A GLIMPSE AT PHOTO VOGUE

A GLIMPSE AT PHOTO VOGUE

Գագիկ Հարությունյանը 2012 թվականին մասնակցել է «Vogue Italia»-ի կողմից կազմակերպված «A Glimpse at Photo Vogue - 101 Photographers/101 Pictures» ցուցահանդեսին. նրա լուսանկարները ներկայացվել են «Corso Como Milan 2012 - Carla Sozzani Gallery»-ում: Տեսնել ավելին

EXPOSITION DE 60 ARTISTES PHOTOGRAPHES

Գագիկ Հարությունյանը 2012 թվականին մասնակցել է «Gallery Sakura»-ի կազմակերպած «Exhibition of 60 photographic artists Paris 2012» ցուցահանդեսին. նրա լուսանկարը ներկայացվել է «Bercy Village Gallery»-ում և «Gallery Sakura»-ում: Տեսնել ավելին
EXPOSITION DE 60 ARTISTES PHOTOGRAPHES